Գիշերն անհանգիստ էի… Մտածում էի միայն մի բանի մասին` կարո՞ղ եմ արդյոք ծրագիրս կատարել լավ, ուղղակի լավ…
Դե ինչ ծաղիկներն արդեն ինձ մոտ են, և ես ու ընկերս գնում ենք պայմանավորված տեղ, ուր մեզ պետք է սպասեին խմբի մնացաց անդամները: Ինչպես ամբողջ հայ ժողովուրդը, այնպես էլ մենք՝ հաճնցիներս, ունենք ուշանալու հակում: Հավաքվեցին 17:15, խումբս 9 հոգուց էր բաղկացած, իսկ հետո աստիճանաբար մեզ միացան շենքի բնակիչներ և ուղղակի անցորդներ: Մինչ սկսելը հավաքեցի բոլորին և ուղղակի հարցրի՝ ինչպե՞ս եք: Մտածում եք՝ տարօրինակ է, չէ՞: Բայց անկեղծ այդ հարցից հետո վստահությունս ավելացավ ընկերներիս նկատմամբ, որովհետև հետևեց դրական ու ոգևշնչող պատասխան՝ մենք շաատ լավ ենք, ե՞րբ ենք սկսում:
Դե ինչ, շենքի բնակիչներից վերցնելով համապատասխան գործիքները՝ սկսեցինք աշխատել: Մի մասը հողն էր փափկացնում, մյուսները՝ ծաղիկները տնկում ու ջրում, իսկ ես զբաղված էի տարածքի մաքրությամբ, մնացածը նկարվում էին :)
Առաջին արձագանքը, երևի, երբեք չեմ մոռանա: Մոտ 65 տարեկան տատիկ էր. տեսնելով մեզ աշխատելիս՝ կանչեց ինձ ու ուղղակի գովասանքի խոսքեր ասեց: Այս թեթև աշխատանքը սպասվածից երկար տևեց. ոգևորվելով բնակիչների խոսքերից՝ մենք մաքրեցինք մոտակա տարածքը, որը ամբողջովին պատված էր խոտերով և աղբով:
Ծաղիկները արդեն հողի մեջ էին: Վերջին անգամ այդ ծաղկամանները հողի շունչ զգացել էին մոտ 15 տարի առաջ: Ամենուրեք փայլում էր:
Հարկ է նշել, որ ծաղիկները և ծառերը ջրվեցին հարևանների օգնությամբ: Նրանց հետ պայմանավորվեցինք, որ պարբերաբար պետք է հետևեն ծաղիկներին, իսկ ես ամեն շաբաթ կգնամ և ծաղիկներին կազատեմ ավելորդ մոլախոտերից:
Արդեն երեկոյան ժամը 21:00-ն էր, բայց մենք չէինք ցանկանում հեռանալ: Մեզ ո՛չ ցուրտ եղանակն էր խանգարում, ո՛չ էլ մթությունը: ճիշտ է, բոլորս էլ հոգնած էինք, բայց ժպտում էինք՝ տեսնելով անցորդների դրական արձագանքները:
Բնության ուժը անսահման է: Ավարտեցինք աշխատանքը, հավաքվեցինք և ըմպեցինք անարատ գինի, որը ես իմ ձեռքերով էի պատրաստել: Շնորհակալություն հայտնեցի բոլորին…
Եվ հիշեք` ծաղիկները դրախտի մնացորդներն են Երկրի վրա, ուրեմն արժե ծաղիկներ տնկել և ՇՈՒՆՉ ՏԱԼ ՀՈՂԻՆ:
------------------------------------------------------------
Ծրագրի հեղինակ, իրականացնող - Վարդանյան Վարդան
Տեքստը ու նկարները՝ Վարդանյան Վարդանի
1 comments:
Vardanius textd kardaluc nenc mi tesak indz zgum ei henc dra mej, vorovhetev akanates ei amenin u qo aprumnerin el, te vonc eir partachanach amen inch verahskum...... baci hoxin shunch taluc, cragiry nayev ognec aveli mtermanal ynkernerov..... mi xosqov STACVEC !!........ shnorhavor qez u boloris :))))
Post a Comment