Aug 28, 2012

PLAY | Մանակիցների արձագանքները ծրագրից հետո

Ճիշտ է, նախատեսել էինք այսօր հրապարակել մեր ճամբարի երրորդ օրվա մասին պատմող նյութը, բայց ծրագրային փոքրիկ փոփոխություն է կատարվել :)

Մեր մասնակիցները այնքան են հավանել ու գոհ մնացել մեր ճամբարից, որ տուն վերադառնալուն պես սկսեցին զանազան շնորհակալական խոսքեր գրել:

Aug 25, 2012

PLAY | Օր երկրորդ | Նոր գիտելիքներ, նոր խանդավառություն

Առաջին օրվանից հետո, որն անցավ բավականին հագեցած ու դժվար գրաֆիկով, մասնակիցները նոր ուժերով սկսեցին աշխատել, սովորել ու նաև հանգստանալ երկրորդ օրվա ընթացքում: Քնելով ու մի լավ հանգստանալով, նոր ուժեր հավաքելով՝ նրանք արդեն պատրաստ էին լսել ու սովորել առաջնորդության ու մենթորինգի մասին նոր տեղեկություններ:

Aug 21, 2012

PLAY | Օր առաջին | Նոր սկիզբ, նոր մտքեր, նոր կիրք ու ցանկություն

Ահա և սկսվեց ամենահետաքրքիրը: Հայաստանի 10 մարզերից ընտրված 30 երիտասարդներ, ովքեր ունեն մեծ ցանկություններ ու հնարավորություններ, բայց չունեն առաջնորդին բնորոշ վստահություն ու կազմակերպչական ջիղ, ճանապարհվեցին դեպի Սևանի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտի՝ մասնակցելու առաջնորդության ու մենթորինգի վերաբերյալ ճամբարի, որի ընթացքում նրանց կփոխանցվեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Հիմա փորձենք մի կողմ քաշել պաշտոնական վարագույրները ու ավելի գեղեցիկ կերպով ներկայացնենք մեր առաջին օրը:

Aug 19, 2012

Ավարտվել է մարզային հարցազրույցների փուլը


Ցանկանում ենք տեղեկացնել, որ օգոստոսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բարեհաջող կերպով ավարտվեցին բոլոր մարզային հարցազրույցները:

Մեր թիմի անդամները այցելեցին Հայաստանի մարզեր ու անձամբ ծանոթացան առաջին փուլի արգելքը հաղթահարած աշակերտների հետ, ինչից հետո անցկացվեցին հարցազրույցներ՝ պարզելու մասնակիցների կարողությունները:

Ոմանք ընտրվեցին ծրագրի հիմնական փուլին մասնակցելու համար, ոմանք էլ մնացին պահուստային խմբում:

Ընդհանուր առմամբ ընտրվել են 30 մասնակիցներ բոլոր մարզերից միասին վերցրած: Ուղղակի, որոշ նկատառումներով, ցուցակը հիմա չի հրապարակվում:

PLAY Ծրագրի թիմ


Aug 12, 2012

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Դիմումների ընդունման գործընթացն ավարտված է:

Հայաստանի բոլոր մարզերից մեզ դիմել են 77 թեկնածուներ: Շնորհակալություն բոլոր դիմորդներին:

Օգոստոսի 13-ից մարզերում սկսվում են հարցազրույցները: Հաջողություն ենք մաղթում հարցազրույցի հրավիրված բոլոր թեկնածուներին: