Aug 19, 2012

Ավարտվել է մարզային հարցազրույցների փուլը


Ցանկանում ենք տեղեկացնել, որ օգոստոսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բարեհաջող կերպով ավարտվեցին բոլոր մարզային հարցազրույցները:

Մեր թիմի անդամները այցելեցին Հայաստանի մարզեր ու անձամբ ծանոթացան առաջին փուլի արգելքը հաղթահարած աշակերտների հետ, ինչից հետո անցկացվեցին հարցազրույցներ՝ պարզելու մասնակիցների կարողությունները:

Ոմանք ընտրվեցին ծրագրի հիմնական փուլին մասնակցելու համար, ոմանք էլ մնացին պահուստային խմբում:

Ընդհանուր առմամբ ընտրվել են 30 մասնակիցներ բոլոր մարզերից միասին վերցրած: Ուղղակի, որոշ նկատառումներով, ցուցակը հիմա չի հրապարակվում:

PLAY Ծրագրի թիմ


0 comments: