Սովորելով հռետորության ու հաղորդակցման արվեստը՝ մեծ բան ստացան: Բայց էլ ինչ հաղորդակցություն առանց web տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի մասին գիտելիքների: Այդ բացը նույնպես պետք էր լրացնել: Գործի անցան Մանե Գևորգյանն ու Գևորգ Լոռեցյանը: Այս թեման, կարծես, ամենասիրելիներից մեկն էր բոլորի համար, քանի որ հիմա տեխնոլոգիական առաջընթացի դարն է: Նախ բավականին երկար ժամանակ խոսվեց սոցիալական ցանցերի մասին: Իհարկե, մեծ տեղ ուներ Facebook-ը, բայց մենթիները ստացան գիտելիքներ նաև այլ սոցիալական ցանցերի մասին, մասնավորապես, Twitter, LinkedIn, Twitter, Google +: Նրանց հայտնեցինք մի շարք հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ սոց.ցանցերի մասին, որ պարզ լիներ, թե ինչքան կարևոր են դրանք, ու, միաժամանակ, ինչքան վնասակար: Սոցցանցերից անցում կատարեցինք բլոգերին: Պատմեցինք Wordpress ու Blogger համակարգերի մասին, թե որը ինչի համար է նպատակահարմար: Դրանից հետո օրինակների վրա ցույց տվինք դրանց ֆունկցիոնալությունը: Բլոգերի անցում կատարեցինք մեր կայքին ու ֆորումին, ինչով էլ եզրափակեցինք այս սեմինարը, քանի որ արդեն ժամանել էր մեր հյուրը: 
Էլ ինչ ճամբար Սևանում առանց լողալու: Բոլորով միասին գնացինք լողափ՝ վայելելու կապուտակ Սևանում լողալու հաճույքը: Ավելի հմուտ լողորդները փորձում էին լողալ սովորեցնել լողալ չիմացողներին, ոմանք ընդհանրապես չմտան ջուրը, բայց բոլորն էլ հիանալի ժամանակ անցկացրին: Եվ, իհարկե, մի շարք ակնթարթներ հավերժացվեցին ֆոտոխցիկների շնորհիվ:
Որոշ ժամանակ անց հաջողակ ծրագրի նախագծման, իրականացման, մոնիթորինգի ու լուսաբանման մասին դասընթացն էր: Այստեղ 30 մենթիներին բացատրվեց, թե ինչպես է պետք հաջողակ ծրագիր նախագծել ու իրականացնել: Տրվեցին անհրաժեշտ գիտելիքները դրա համար: Բավականին երկար ու լուրջ սեմինարից հետո բոլորով միասին գնացինք ընթրելու, որից հետո ամենահետաքրքիր պահերից մեկն էր: Ընթրելուց հետո բոլորս տեղափոխվեցինք դիսկոտեկ կամ խաղասրահ, որտեղ մի մասը պարում էին, մյուս մասը՝ խաղում թենիս, բիլիարդ: Մինչ շատերը լիցքաթափվում էին, մեզանից մի քանիսը արդեն տեսնում էին խարույկի նախապատրաստությունը: Հենց որ փայտը հասցրինք անհրաժեշտ վայր, տեսանք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական միջոցները, բոլորին խնդրեցինք տեղափոխվել հրաշագեղ Սևանի ափ:Երրորդ ու վերջին մասը՝ շուտով:
Գևորգ Լոռեցյան, PLAY, 2012








0 comments:
Post a Comment