- Դիմում-հայտերի կազմում և ուղարկում ՀՀ բոլոր տասը մարզերի մարզկենտրոններ, այնտեղից էլ տարածում դպրոցների, տարբեր կազմակերպությունների և այլ միջոցներով:
- Լրացված և ուղարկված դիմում-հայտերի ուսումնասիրում, յուրաքանչյուր մարզից լավագույն 10-15 դիմողների ընտրություն:
- Հարցազրույց ընտրված դիմողների հետ իրենց մարզի մարզկենտրոնում, որի ընթացքում յուրաքանչյուր մարզից կառանձնացվեն լավագույն 3-ը:
- Եռօրյա ճամբար Հայաստանի հանգստյան որևէ գոտում օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Համազգային ճամբարի ընթացքում մասնակիցներին կտրվեն համապատասխան գիտելիքներ` ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու նպատակով, ինչպես նաև կընտրվեն մենթոր-մենթի զույգերը:
- Ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ համայնքային ծրագրերի մշակում և իրականացում տվյալ մարզում մասնակիցների կողմից ստեղծված թիմի միջոցով: Ծրագրերի հիմնական բովանդակությունը պետք է համապատասխանի հետևյալ թեմատիկային. մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային խնդիրների արծարծում, բնապահպանական խնդիրներ և այլն:
- Հաջողված միջոցառումների լուսաբանում մեր կայքի, սոցիալական այլ կայքերի և լրատվամիջոցների միջոցով:
0 comments:
Post a Comment