Mar 15, 2013

PLAY | Առաջնորդի իմ իդեալը - Սյունիք

Փետրվարի 21 PLAY ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Կապան քաղաքում Քնար Դավթյանը անցկացրեց իր ծրագիրը: Ծրագրի ընթացքի մասին պատմում է հենց ինքը՝ Քնարը...

Ամերիկյան անկյունում կազմակերպեցի կինոդիտում ժողովրդավարության հիմնադիրներից մեկի` Մահաթմա Գանդիի մասին: Մեր հանրապետությունում կատարվող հակաժողովրդական իրարանցումները, անձի ինքնորոշմանը և սեփական երկրում ազատ և արժանավայել ապրելու իրավունքի նկատմամբ ուժի և պարտադրանքի կիրառումն ինձ ստիպեցին ընտրել հատկապես այս ծրագիրը, որը նախատեսում էր կինոդիտում: 

Կինոդիտմանը հրավիրված էին ավագ դպրոցի աշակերտներ, ինչպես նաև Խաղաղության կորպուսի կամավորներ Մարիսա Միտչելը, Թերաս Ստիվենսոնը, «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանը, Ամերիկայի շրջանավարտների ասոցիացիայի Սյունիքի համակարգող Մարինե Սահակյանը: 

Նախքան ֆիլմի ցուցադրությունը ես ներկաներին ներկայացրեցի PLAY ծրագրի առաքելության, նպատակների և խնդիրների մասին: Բարձրաձայնեցի մեր` երիտասարդների՝ քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու կարևորության մասին, մեր իրավունքների ոտնահարման դեպքում երբեէ չլռելու և պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին: 

Մահաթմա Գանդիի հայտնի «Սկզբում քեզ անտեսում են, հետո՝ ծաղրում, հետո՝ ծեծում, հետո դու հաղթում ես» իմաստախոսությունից հետո սկսվեց կինոդիտումը: «A Force more powerful»- ը ֆիլմ է արժանավայել ապրելու համար մղված մի երկարատև պայքարի, որի առաջնորդը հենց նա է: Ինչպես Էյնշտեյնն է ասում «Հնարավոր է, որ հետագա սերունդները չհավատան, որ նման մարդը սովորական միս ու արյունից է , քայլել է այս երկրի վրա»:

Կինոդիտմանը հաջորդեց քննարկումն ու մտքերի վերլուծությունը՝ ընդհանուր եզրահանգման գալու, մեր մտքերն ու նպատակները ի մի բերելու ու քաղաքական ու քաղաքացիական ակտիվության լավ հիմք համար:

Ծրագիրն իրականացրած մենթի - Քնար Դավթյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Վահան Կոստանյան
Ծրագրի անվանումը - «Առաջնորդի իմ իդեալը»



0 comments: