Mar 18, 2013

PLAY | Առողջ միտք առողջ մարմնում - Լոռի

Ձեզ ենք ներկայացնում Տաթև Գևորգյանի և Էդուարդ Տոնոյանի ծրագիրը, որն իրականացվել է Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում: Հիմնական միջոցառումը` սպորտային խաղ-մրցույթ, տեղի է ունեցել 2013թ.-ի փետրվարի 1-ին, իսկ մինչ այդ իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ:


Աշակերտները կազմակերպել են սպորտային խաղ-մրցույթ, որին մասնակցել է երկու թիմ: Թիմերի կազմում հանդես են եկել երկու տարբեր դպրոցների 8-րդ դասարանի աշակերտները (դպրոցներն էին՝ Վանաձորի թիվ 10 և թիվ 12 դպրոցները):

Ծրագրի նպատակը, նախ և առաջ, հետաքրքիր միջոցառման կազմակերպումն էր, որը կհամախմբեր տարբեր դպրոցների աշակերտների, ինչպես նաև հիմք կհանդիսանար՝ հետագայում համագործակցելու և միասին այլ ծրագրեր կազմակերպելու համար:

Մրցույթը բաղկացած էր վեց խաղերից, որոնց կանոնները բացատրվում էին մարզիչների կողմից: Ժյուրիի անդամները երեքն էին` երկու դպրոցներից մեկանական ներկայացուցիչ և ֆիզկուլտուրայի մասնագետ` անկախ երկու դպրոցներից:

Մրցույթի նպատակն էր ստուգել աշակերտների ճկունությունը, առաջացնել հետաքրքրություն սպորտի նկատմամբ, ինչը և եղավ: Խաղը չէր սահմանափակվում միայն մասնակիցներով, այլև ներկա էին համապատասխան դպրոցների աշակերտները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևում էին մրցույթի ընթացքին: Մրցույթի ընթացքում եղան ընդմիջումներ, որոնց ժամանակ ներկայացվեցին պարային համարներ:

Խաղը ավարտվեց Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի հաղթանակով: Խաղի ավարտին մասնակից երկու թիմերին էլ տրվեցին վկայականներ` համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը գրավելու համար: Երկու թիմերի բոլոր մասնակիցներին (յուրաքանչյուր թիմում կար 10 մասնակից) տրվեցին շոկոլադ-մեդալներ` խրախուսելու նպատակով: Հաղթող դպրոցին տրվեց գնդակ` խաղին լավ հանդես գալու համար: Հուսով ենք,որ այս ծրագիրը հասել է իր նպատակին:

Ծրագիրն իրականացնող մենթիներ - Տաթև Գևորգյան, Էդուարդ Տոնոյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Աննա Գասպարյան
Ծրագրի անվանումը - «Առողջ միտք առողջ մարմնում» (''Sound mind in sound body'') 

0 comments: