Mar 27, 2013
PLAY | 3G սերունդ - Լոռի
Մարտի 17-ից 21-ը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցում Վերականգնողական
կենտրոնի աջակցությամբ Հասմիկ Կիրակոսյանը իրականացրեց իր երրորդ ծրագիրը PLAY
ծրագրի շրջանակներում:
Մոտ 10
երիտասարդներ համախմբվել էին հիմնականում մեկ նպատակով․ պատրաստել
էլեկտրոնային գրքեր: Ծրագրի պատասխանատու Հասմիկի կարծիքով, դրանով նրանք կնպաստեն
ընթերցանությանը, միաժամանակ հնարավորություն տալով Վերականգնողական կենտրոնի
սաներին հետաքրքիր կերպով անցկացնել իրենց հատկացված այդ մի քանի օրը հանրօգուտ և
հետագայում իրենց պետք եկող գործով:
Հիասթափություններ,
խոչընդոտներ, մարդկային որոշ հատկությունների հետ ծանոթացում․․ Այս ամենը
իհարկե առկա էին ծրագրի իրականացման այդ մի քանի օրվա ընթացքում: Սակայն դրանք
չհանդիսացան վճռորոշ խոչընդոտներ ծրագիրն իրականացնողների համար:
Մարտի 17-ին փորձելով
մասնակիցներին ծանոթացնել մենթոր-մենթի զույգի աշխատանքին, կազմվեցին նմանատիպ
խմբեր: Խմբերից յուրաքանչյուրը բաղկացած էր Վերականգնողական կենտրոնի կամավոր
աշխատակցից կամ ծրագրի մեկ այլ «մենթոր» մասնակցից և կենտրոնի սանից: Աշխատանքային
օրը սկսված էր: Ընտրվեց գիրքը, որը պետք է էլեկտրոնային դարձվեր: Դա Հայկազ Մուրադյանի «Սկյուռի բույնը» պատմվածքաշարն էր:
Նախ և առաջ
մասնակիցները ծանոթացան Microsoft Word տեքստային խմբագրիչի հետ աշխատելու
կարգին, չնայած որ, արդեն բավականին տեղեկացված էին (21-րդ դարի տեխնիկային ծանոթ
սերունդն է վերջապես): Յուրաքանչյուր հետաքրքրող հարցի դեպքում մասնակից երեխաները
դիմում էին իրենց մենթորին:
Հաջորդող երկու
օրերին նույնպես տիրում էր աշխատանքային միջավայրը: Սակայն հետաքրքիր ու ավելի
շահագրգռող դարձնելու նպատակով մասնակիցների համար կազմակերպվեցին քննարկումներ
տարբեր իրենց հուզող թեմաներով, կինոդիտումներ, որոնցից հետո նույնպես եղան փոքրիկ
քննարկումներ: Հետաքրքիր փաստ էր այն, որ մասնակիցները աշխատանքային օրից հետո,
ակտիվ մասնակցում էին կազմակերպված քննարկումներին և երևի հենց թեմաների
հետաքրքրությունն էր, որ պատճառ դարձավ կարծիքների և տեսակետների բազմաթիվ
բախումների, որոնք ավելի ու ավելի էին ոգևորում մասնակիցներին:
Մարտի 21-ին,
որպես ծրագրի վերջին օր, հանձնվեցին պատվոգրեր կենտրոնի սաներին և ակտիվ
մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ կինոդիտում: Ընտրված էին մի
քանի կարճամետրաժ ֆիլմ-սոց․գովազդներ, որոնք բարձրացնում էին բնապահպանական
խնդիրը: Մասնակիցները իրենք սկսեցին պատմել, թե ինչպես էին նախկինում առանց խղճի
խայթ զգալու կոտրում թփերը կամ թեկուզ ամանորյա ծառը անտառից կտրում-բերում տուն:
Այնուհետև մասնակիցների առաջարկով դիտվեց Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը:
Փաստորեն, ծրագրի շրջանակներում հնարավոր դարձավ էլեկտրոնային մեկ
գիրք, քննարկվեցին բնապահպանական, քաղաքական, մշակութային խնդիրներ, մասնակիցները
իրենց կարծիքները հայտնեցին այս թեմաներից յուրաքանչյուրի մասին:
Ծրագրի մասնակից
Սարգիսի խոսքերով, նա «3G սերունդ» ծրագրի շնորհիվ ձեռք բերեց նոր ընկերներ, ավելի
շատ ծանոթացավ Word ծրագրի հետ աշխատելու կարգին, անցկացրեց հետաքրքիր ժամանակ: Նա
նաև ավելացրեց, որ ուրախ կլիներ կրկին մասնակցել նմանատիպ ծրագրերի:
«3G սերունդ»
ծրագրի պատասխանատու Հասմիկ Կիրակոսյանի խոսքերով, ծրագիրը կկրի շարունակական
բնույթ և էլեկտրոնային կդարձվեն շատ ավելի շատ գրքեր:
Ծրագիրն իրականացրած մենթի - Հասմիկ Կիրակոսյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Արման Այվազյան
Ծրագրի անվանումը - «3G սերունդ»
0 comments:
Post a Comment