Aug 28, 2012
Aug 25, 2012
PLAY | Օր երկրորդ | Նոր գիտելիքներ, նոր խանդավառություն
Առաջին օրվանից հետո, որն անցավ բավականին հագեցած ու դժվար գրաֆիկով, մասնակիցները նոր ուժերով սկսեցին աշխատել, սովորել ու նաև հանգստանալ երկրորդ օրվա ընթացքում: Քնելով ու մի լավ հանգստանալով, նոր ուժեր հավաքելով՝ նրանք արդեն պատրաստ էին լսել ու սովորել առաջնորդության ու մենթորինգի մասին նոր տեղեկություններ:
Aug 21, 2012
PLAY | Օր առաջին | Նոր սկիզբ, նոր մտքեր, նոր կիրք ու ցանկություն
Ահա և սկսվեց ամենահետաքրքիրը: Հայաստանի 10 մարզերից ընտրված 30 երիտասարդներ, ովքեր ունեն մեծ ցանկություններ ու հնարավորություններ, բայց չունեն առաջնորդին բնորոշ վստահություն ու կազմակերպչական ջիղ, ճանապարհվեցին դեպի Սևանի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտի՝ մասնակցելու առաջնորդության ու մենթորինգի վերաբերյալ ճամբարի, որի ընթացքում նրանց կփոխանցվեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Հիմա փորձենք մի կողմ քաշել պաշտոնական վարագույրները ու ավելի գեղեցիկ կերպով ներկայացնենք մեր առաջին օրը:
Aug 19, 2012
Ավարտվել է մարզային հարցազրույցների փուլը
Ցանկանում ենք տեղեկացնել, որ օգոստոսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բարեհաջող կերպով ավարտվեցին բոլոր մարզային հարցազրույցները:
Մեր թիմի անդամները այցելեցին Հայաստանի մարզեր ու անձամբ ծանոթացան առաջին փուլի արգելքը հաղթահարած աշակերտների հետ, ինչից հետո անցկացվեցին հարցազրույցներ՝ պարզելու մասնակիցների կարողությունները:
Ոմանք ընտրվեցին ծրագրի հիմնական փուլին մասնակցելու համար, ոմանք էլ մնացին պահուստային խմբում:
Ընդհանուր առմամբ ընտրվել են 30 մասնակիցներ բոլոր մարզերից միասին վերցրած: Ուղղակի, որոշ նկատառումներով, ցուցակը հիմա չի հրապարակվում:
PLAY Ծրագրի թիմ