Nov 2, 2012
PLAY | Մեր միջոցով՝ մեր քաղաքին - Սյունիք
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում PLAY ծրագրի մենթիներ Սեդա Մկրտչյանն ու Ռոմա Հայրապետյանն իրականացրին իրենց առաջին ծրագիրը մենթոր Վիկտորիա Մանուկյանի օգնությամբ:
Ծրագրի նպատակն էր Գորիսի երիտասարդների ուշադրությունը սևեռել բնապահպանական խնդիրներին: Գորիսում կան մի շարք աղտոտված տարածքներ, և այս ծրագրի օգնությամբ նրանք կարողացան որոշ չափով լուծել խնդիրը, կարողացան վեր հանել դրանք ու ներկայացնել համայնքի ղեկավարներին՝ նպաստելով համայնքի զարգացմանը:
Ծրագիրը սկսվեց դպրոցից, երբ մենթիները սկսեցին ծանոթացնել ծրագրի բովանդակությանը տարբեր դասարանների աշակերտներին: Տրվեցին մի շարք հետաքրքիր տեղեկություններ համայնքում տիրող բնապահպանակն խնդիրների մասին: Այնուհետև մենթիները հավաքեցին այն ակտիվ երիտասարդներին, ովքեր պետք է օգնեին ու նաև փոքրիկ աջակցություն ցուցաբերեին հարազատ քաղաքին:
Հավաքվեց թեև փոքր (18 երիտասարդ), բայց մեծ ոգևորությամբ լցված թիմ: Բոլորը նշանակված օրը հավաքվեցին Գորիս քաղաքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տարածքում:
Շրջակայքը գտնվում էր ոչ հաճելի վիճակում: Ծրագրի անցկացմանը ականատես եղավ նաև Երևանից ժամանած Վիկտորիան, ով օգնեց ավելի կազմակերպված իրականացնել աշխատանքները:
Ու բոլորն անցան գործի… Աղբակույտերից մաքրվեց հուշակոթողի ամբողջ շրջակայքը: Ամեն ինչ ավարտվեց հաջողությամբ, իսկ մասնակիցները հաստատեցին, որ այսպիսի միջոցառումներ կլնեն նաև հետագայում:
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:
-------------------------------------------------
Ծրագրի իրականացնող մենթիներ - Ռոմա Հայրապետյան և Սեդա Մկրտչյան
Ծրագրի վերահսկող մենթոր - Վիկտորիա Մանուկյան
0 comments:
Post a Comment