Nov 11, 2012

PLAY | Քայլ առ քայլ դեպի շրջակա միջավայրի մաքրումը - Արարատ

Յուրաքանչյուր ճամբարական, վերադառնալով եռօրյա ճամբարից, սկսեց իր ծրագրերի մշակումն ու իրականացումը: Այսօր արդեն ի կատար են ածվել մի շարք ծրագրեր, և բոլորն էլ ծառայել են իրենց նպատակին: Այդ ծրագրերի շարքին է դասվում նաև Արարատի մարզի մենթի Նարինե Եղիազարյանի «Step by step to clear environment» ծրագիրը: 

Ծրագիրն ուներ հստակ նպատակ՝ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 41 շենքի հարակից տաղավարն ու պուրակը կարգի բերել: Ընտրվել էր քաղաքի հենց այդ վայրը, քանի որ այն գտնվում էր բավականին անմխիթար վիճակում: Այդ տարածքը ծածկված էր աղբով, կոտրված էին նստարանները, և, որ ամենակարևորն է, այն դարձել էր բնակիչների համար աղբը նետելու համար մի շատ հարմար վայր: Խնդրի էությունը պարզ էր, բայց աշխատանքները սկսելու համար հարկավոր էր կամավորների խումբ ստեղծել: 

Ծրագրի մասին Նարինեն տեղեկացրել էր դպրոցում, սակայն ցավով խոստովանում է, որ իրենց քաղաքում բավականին դժվար եղավ խումբ հավաքելը, քանի որ քաղաքի երիտասարդությունը շատ պասիվ է: Այնուամենայնիվ, ստեղծվեց 6 անդամից բաղկացած ակտիվ երիտասարդների խումբ, որոնք էլ իրենց խումբն անվանեցին «Struggling generation»: 

Սեպտեմբերի 30-ին` առավոտյան, խումբն անցավ աշխատանքի: Հատկանշական է այն, որ աշխատանքի մեկնարկից ընդամենը 15-20 րոպե անց կամավորների շարքը համալրեցին թե՛ մեծահասակներ, թե՛ պատանիներ` մասնակիցների ընդհանուր թիվը դարձնելով 16: Նախ մաքրեցին տարածքը, հետո մեծահասակների օգնությամբ վերականգնեցին կոտրված նստարանները: Հերթը հասավ աշխատանքի ամենահաճելի պահին. անցան տաղավարը և պուրկաը ներկելու աշխատանքներին: 

Այժմ բնակիչներն իրենք են դարձել ավելի հետևողական տարածքի պահպանման գործում: Ծրագրի շարունակությունը կլինի գարնանը, երբ խումբը կցանի ծաղիկների սերմեր և ևս մեկ անգամ կմաքրի տարածքը: Այս ծրագրի իրականացմամբ ոչ միայն ապահովվեց գեղագիտական տեսքը, այլ նաև հնարավորություն տրվեց երեխաներին` խաղալու նոր վայր ունենալ: Շահառուների շարքում են նաև մեծահասկաները, ովքեր օրվա մեծ մասը անց են կացնում այդտեղ:


-------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթի - Նարինե Եղիազարյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Կարինե Նանյան
Ծրագրի անվանումը - «Քայլ առ քայլ դեպի շրջակա միջավայրի մաքրումը» (Step by step to clear environment)

0 comments: