Dec 1, 2012

PLAY | Մաքուր այգի - Լոռի

Ձեզ ենք ներկայացնում Տաթև Գևորգյանի և Էդուարդ Տոնոյանի ծրագիրը, որն իրականացվել է Վանաձոր քաղաքում: Հիմնական աշխատանքները կատարվել են հոկտեմբերի 27-ին, իսկ մինչ այդ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ:
Նրանք հավաքել են 10 հոգանոց թիմ` կազմված 9-12 դասարանների աշակերտներից: Խմբի անդամները տարբեր դպրոցներից էին, քանի որ ծրագիրը նպատակ ուներ նաև այլ դպրոցների աշակերտների տեղեկացվածությունը բարձրացնել էկոլոգիական խնդիրների նկատմամբ:

Էդուարդի և Տաթևի գլխավորությամբ՝ թիմը որոշեց աղբահանության աշխատանքներ իրականացնել Վանաձորում` Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշհամալիրի շրջակա տարածքում: Աշխատանքներն ավելի հետաքրքիր իրականացնելու համար թիմը պատրաստել էր պաստառ «Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը» խորագրով: Իսկ ներքևի հատվածում գրված էր PLAY-ի մասին: Այդ ամենը նպատակ էր հետապնդում նաև աշակերտներին ավելի մանրամասն ծանոթացնել PLAY-ին և նրա գործունեությանը:

Աղբահանության աշխատանքների ընթացքում մեծ ակտիվություն էր նկատվել ոչ միայն աշակերտների ,այլև, այդ տարածքում գտնվող անծանոթ երեխաների կոմից (որոնք տարիքով ավելի փոքր էին): Նրանց նույնպես հաճելի չէր ամեն օր տեսնել այդ աղբը: Եվ պարզվեց, որ նրանց միայն կազմակերպող էր պետք, և նրանք էլ լիովին պատրաստ են իրենց շնորհիվ մաքուր տեսնելու իրենց շրջապատող միջավայրը: Հուսով ենք ծրագիրը հասավ իր նպատակին:

--------------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթիներ - Տաթև Գևորգյան, Էդուարդ Տոնոյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Աննա Գասպարյան
Ծրագրի անվանումը - «Մաքուր այգի» ("A clean park")


0 comments: