Dec 11, 2012
PLAY | Ձեր լումայի մեծ արժեքը - Շիրակ
8:21 AM
Gor, Narek, play, project, regional, Shirak, բարեգործություն, լումա, Շիրակ
Մեկնաբանություններ չկան
Ճամբարից վերադառնալով տուն` Նարեկ Շամցյանը և Գոռ Լոռեցյանը որոշեցին ժամանակ չկորցնել և առաջին իսկ օրերին իրականացրին «Ձեր լումայի մեծ արժեքը» ծրագիրը: Այն անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Օգոստոսի 23-29 ընկած ժամանակահատվածում:
Ծրագրի նպատակն էր Գյումրու մի քանի անապահով ընտանիքների երեխաների ապահովել գրենական պիտույքներով: Որոշեցին նվիրաբերել այն քանակությամբ գրենական պիտույք, որը կբավավարարեր այդ երեխաներին ամբողջ տարվա ընթացքում:
Նարեկն ու Գոռը ծրագրի մասին հայտնեցին դպրոցում և հավաքեցին 10 հոգուց բաղկացած թիմ, որոնցից յուրաքանչյուրը գիտակցում էր ծրագրի կարևորությունը և ներդնում բոլոր ուժերն՝ արդյունքն ապահովելու համար:
Սկզբում որոշեցին արկղեր պատրաստել և դնել տարբեր խանութներում և կազմակերպություններում: Արկղեր դրվեցին նաև Երևանում: Սակայն տեսնելով, որ արկղերը ցանկալի արդյունքն չեն տալիս՝ որոշեցին դիմել անհատների և այլ կազմակերպությունների: Տարբեր մարդկանց նվիրատվությունների շնորհիվ առաջին իսկ օրն հավաքվեց 10000 դրամի չափ գումար: Արդյունքից ոգևորված՝ շարունակեցին իրենց ճամփորդությունը Գյումրիում: Շատերը հենց գրենական պիտույք էին նվիրաբերում երեխաների համար:
Ճիշտ է, ոչ բոլոր մարդիկ էին ուրախությամբ ընդունում նրանց, շատերն ուղղակի դուռը փակում էին՝ չուզելով ծանոթանալ անգամ ծրագրի էությանը:
Փնտրտուքների ընթացքում հանդիպեցին մի ընտանիքի, որտեղ ապրում էր սրտի հետ խնդիրներ ունեցող երեխա, որի ընտանիքը գտնվում էր սոցիալական շատ վատ վիճակում: Հենց այդ երեխան էլ դարձավ այն երեխաներից մեկն, ում հետագայում օգնեցին Նարեկն ու Գոռը:
Ի վերջո հավաքվեց 55000 դրամ և մեծ քանակությամբ գրենական պիտույք: Գրախանութի տնօրիրնությունն, իմանալով նախաձեռնության մասին, հատուկ զեղչեր սահմանեց նրանց համար: Գնելով գրենական պիտույքները՝ նրանք այցելեցին 8 ընտանիքների, որոնցից շատերն արցունքով լի աչքերով էին դիմավորում նրանց:
Սպասված արդյունքին հասնելուց հետո Գյումրու փողոցներում նրանց մշտապես շատ հայացքներ են հետապնդում՝ բացականչելով.«Էս են տղերքն են, որ երեխեքին էին օգնում»:
--------------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթիներ - Նարեկ Շամցյան, Գոռ Լոռեցյան
Ծրագիրն համակարգող մենթորներ - Դավիթ Շահնազարյան, Հայկ Հակոբյան
Ծրագրի անվանումը - «Ձեր լումայի մեծ արժեքը» ("The high value of your penny")
0 comments:
Post a Comment