Dec 19, 2012

PLAY | Արվեստի դերը մեր կյանքում - Շիրակ

Ձեզ ենք ներկայացնում Շիրակի մարզի մասնակից Գոռ Լոռեցյանի «Արվեստի դերը մեր կյանքում» խորագրով ծրագիրը, որն իրականացվել է Գյումրու ՀՊՏՀ հենակետային վարժարանում նոյեմբերի 29-ին: Պատմում է հենց ինքը` Գոռը:
Ծրագիրը իրենից ներկայացնում էր նկարչության մրցույթ-ցուցահանդես, որի նպատակն էր ազատ ժամանակի ճիշտ օգտագործում սերմանելը: Նախքան բուն ծրագրին անցնելը հավաքել եմ 13 հոգուց բաղկացած խումբ: Մասնակիցների մեծամասնությունը ՀՊՏՀ վարժարանից էին, բայց կային նաև այլ դպրոցների ներկայացուցիչներ: Մասնակիցները նկարելու էին ազատ թեմայով նկարներ, այսինքն նկարի թեման իրենց հայեցողության տակ էր: Ծրագրի իրականացմանը օժանդակում էին էին Գյումրին ներկայացնող մենթիներ Աննա Մարտիրոսյանը և Լիդա Բադոյանը:

Նոյեմբերի 29-ին, նախքան ծրագրին անցնելը, մենք ներկայացրինք մասնակիցներին մեր «PLAY» ծրագրի նպատակը, թե ինչու ենք մենք իրականացնում այս ծրագիրը, թե ովքեր են մենթորներն ու մենթիները, թե ինչ ուղղով ենք մենք անցել և այնուհետև անցանք բուն գործին:
Մասնակիցներին բաժանեցինք պարագաները՝ թուղթ, մատիտ, ռետին և այլն: Բոլոր մասնակիցները շատ տրամադրված աշխատում էին ողջ ծրագրի ընթացքում: Ծրագրի ժամանակ ներկա էին նաև վարժարանի տնօրենը, փոխտնօրենը և այլ ուսուցիչներ: Մասնակիցները աշխատեցին մոտ 2 ժամ:

Նկարները հավաքելուց հետո մենք՝ ծրագրին մասնակցող 3 մենթիներս, և վարժարանի ուսուցիչները մի փոքր քննարկելուց հետո հայտարարեցինք հաղթողի անունը: Բոլոր մասնակիցները ստացան խրախուսող նվերներ, իսկ առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին տրվեցին այլ նվերներ ևս: 

 Հուսով եմ ծրագիրս հաջողվեց, և մենք հասանք մեր առջև դրված նպատակին, որն է՝ մարդկանց սերմանել այն էությունը, որ կյանքում արվեստը մեծ դեր ունի, որ կարելի է բացի համակարգչի դիմաց նստելուց կամ հեռուստացույց նայելուց այլ օգտակար ու հաճելի բանով զբաղվել:

Եվ վերջում ավելացնեմ, որ ցուցահանդեսից հետո բոլոր նկարները փակցվել են դպրոցում՝ տարբեր դասարաններում ու միջանցքներում:
----------------------------------------
 
---------------------------------------- 
Ծրագիրն իրականացնող մենթի - Գոռ Լոռեցյան 
Ծրագիրն համակարգող մենթոր - Հայկ Հակոբյան 
Ծրագրի անվանումը - «Արվեստի դերը մեր կյանքում» (''The role of the art in our lives'') 
----------------------------------------

0 comments: