Dec 18, 2012
PLAY | Մաքուր միջավայր, առողջ սերունդ - Գեղարքունիք
Ձեզ ենք ներկայացնում Գեղարքունիքի մարզի մասնակից Սվետլանա Սարգսյանի հերթական ծրագրի մասին պատմող նյութը՝ գրված անձամբ Սվետլանայի կողմից: Ծրագիրն անցկացվել է Գեղարքունիքի մարզում:
«Գիրքը,որը կարող է փոխել իմ կյանքը» ծրագրի ավարտից հետո կազմեցի իմ բնապահպանական ծրագիրը: Ես այն անվանեցի «Մաքուր միջավայր,առողջ սերունդ»: Ծրագիրը իրականացվելու էր 3 փուլով.
I փուլ - սեմինար
II փուլ - մրցույթ
III փուլ - տարածքի մաքրում
Քանի որ ծրագիրն իրականացվելու էր Գավառի համար 1 հիմնական դպրոցում, այցելեցի դպրոց, տնօրենին պատմեցի ծրագրիս մասին և ստացա նրա համաձայնությունը: Այնուհետև օր նշանակեցինք սեմինարի անցկացման համար:
Նոյեմբերի 24-ին, նյութերով զինված, այցելեցի համար 1 հիմնական դպրոց: Երեխաները պատրաստ սպասում էին ինձ: Նախ ճշտեցի, թե ինչ գիտեն նրանք շրջակա միջավայրի, բնություն և մարդ փոխհարաբերությունների մասին: Այնուհետև սկսեցի սեմինարը: Սեմինարի ընթացքում խոսեցի շրջակա միջավայրի մաքրության, բնություն և մարդ փոխհարաբերությունների մասին: Երեխաները շատ ուշադիր լսում էին ու գրառումներ էին կատարում:
Սեմինարի վերջում նրանք խոստացան այսուհետ ավելի խնամքով և ուշադիր վերաբերվել շրջակա միջավայրին:
Սեմինարի ավարտից հետո հայտարարեցի «Գավառն առանց աղբի» նկարչական մրցույթի մասին: Երեխաները սիրով համաձայնվեցին մասնակցել դրան:
Մրցույթը մեծ ակտիվություն գրանցեց, մասնակցեցին ավելի քան 50 աշակերտներ: Արդյունքներն ամփոփելուց հետո լավագույն նկարի հեղինակները պարգևատրվեցին MP3 նվագարկիչներով:
Այնուհետև որոշեցինք խոսքից անցնել գործի:Նախօրոք նշանակված օրը դպրոցի տարածքը մաքրելու համար անհրաժեշտ պարագաներով (պոլիէթիլենային տոպրակներ, ձեռնոցներ)այցելեցի դպրոց: Հավաքեցի սեմինարի մասնակից երեխաներին և միասին մաքրեցինք դպրոցի հարակից տարածքը:
Ծրագիրը համարում եմ ստացված, քանզի ես ստացա ծրագրից ակնկալվող բոլոր արդյունքները:
------------------------------------------------------------
Ծրագրի վերահսկող մենթոր - Քնարիկ Ավոյան
Ծրագրի հեղինակ, իրականացնող - Սվետլանա Սարգսյան
Տեքստը ու նկարները՝ Սվետլանա Սարգսյանի
------------------------------------------------------------
0 comments:
Post a Comment