Ձեզ ենք ներկայացնում Կարինե Խաչատրյանի և Զարինե Կիրակոսյանի ծրագիրը, որը իրականացվել է Ճամբարակ քաղաքում: Բուն աշխատաները կատարվել են սեպտեմբերի 21-ին, մինչ այդ կատարվել էին մի շարք նախապատրաստական աշխատանքներ:
Նախ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հավաքել էր 15 հոգանոց մի խումբ, որը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել բնապահպանական այդ ծրագրի նկատմամբ և ակտիվություն էր ցուցաբերել ամբողջ թիմային աշխատանքի ընթացքում:
Խմբի անդամները հիմնականում դպրոցի իրենց հասակակից ընկերներն էին: Կարինեն և Զարինեն յուրաքանչյուր մասնակցի համար պատրաստել էին կանաչ վզկապներ և թևնոցներ (դրանք հիմնականում պատրաստվել էին թիմի միասնականության և երիտասարդների հետաքրքրությունը շարժելու համար):

Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության օրը խումբն անցավ աշխատանքի, աղբահավաք անցկացվեց եկեղեցու բակում և այգում: Հիմնականում որպես գլխավոր խնդիր հենց եկեղեցու տարածքի աղտոտված լինելն էր, եկեղեցին սուրբ վայր է և պետք է առավելագույնս մաքուր պահել նրա շրջակայքը:
Ընթացքում նրանց միացան նաև այլ կամավորներ: Երիտասարդների մոտ նկատվում եր մեծ ոգևորություն:

Մեկ շաբաթ անց խումբը հավաքվեց և վառ գույների միջոցով նոր տրամադրություն հաղորդեց այգուն: Պատրաստեցին նաև բնապահպանական փոքրիկ պաստառներ «ՄԻ՛ ԱՂՏՈՏԻՐ ԻՄ ՔԱՂԱՔԸ» վերնագրով:
Ծրագրի նպատակը համայնքի երիտասարդների ուշադրության հրավիրումն էր համայնքի բնապահպանական խնդիրներին: Իրականացված ծրագրի և հետագա հետևողական քայլերի շնորհիվ, հուսով ենք, նրանք կհասնեն իրենց գլխավոր նպատակին:
----------------------------------------
Ծրագրի իրականացնողներ - Կարինե Խաչատրյան և Զարինե Կիրակոսյան
Ծրագրի համակարգող մենթոր - Ջեմմա Եղիազարյան
0 comments:
Post a Comment