Jan 15, 2013
PLAY | Առողջ միտք առողջ մարմնում - Լոռի
Ձեզ ենք ներկայացնում Տաթև Գևորգյանի և Էդուարդ Տոնոյանի ծրագիրը, որն իրականացվել է Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում: Հիմնական միջոցառումը` ինտելեկտուալ խաղը, տեղի է ունեցել 2012թ-ի դեկտեմբերի 26-ին, իսկ մինչ այդ կատարվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ:
Աշակերտները կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել է երկու թիմ: Թիմերի կազմում հանդես են եկել երկու տարբեր դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներ (դպրոցներն էին՝ Վանաձորի թիվ 10 և թիվ 5 ավագ դպրոցները): Ծրագրի նպատակը, նախ և առաջ, հետաքրքիր և միևնույն ժամանակ օգտակար ու ուսանելի միջոցառման կազմակերպումն էր, որը կհամախմբեր տարբեր դպրոցների աշակերտների, ինչպես նաև հիմք կհանդիսանար՝ հետագայում համագործակցելու և միասին այլ ծրագրեր կազմակերպելու համար:
Խաղը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլում տրվում էին 1 միավորանոց հարցեր, երկրորդ փուլում` 2 միավորանոց, իսկ երրորդում` 3: Հարցերի բնույթը տրամաբանական էր: Չկային առարկայական հարցեր, ու ստուգվում էր աշակերտների մտքի ճկունությունը: Ծրագիրը նախատեսում էր առաջացնել մեծ հետաքրքրություն աշակերտների շրջանում, ինչը և եղավ: Խաղը չէր սահմանափակվում միայն մասնակիցներով, այլև ներկա էին համապատասխան դպրոցների աշակերտները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևում էին խաղի ընթացքին: Խաղն ավարտվեց Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի հաղթանակով (18.5միավոր): Հաղթող թիմի անդամներին (յուրաքանչյուր թիմում կար 4 մասնակից) տրվեցին փոքրիկ խրախուսական նվերներ` նոթատետրեր: Խաղի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով` համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնելու համար:
Հուսով ենք,որ այս ծրագիրը հասել է իր նպատակին: Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում և ունի շարունակական բնույթ: 2013 թ-ի հունվար ամսին տեղի կունենա ծրագրի 2-րդ հատվածը` սպորտային խաղ-մրցույթ` կրկին մի քանի դպրոցների միջև:
------------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթիներ - Տաթև Գևորգյան, Էդուարդ Տոնոյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Աննա Գասպարյան
Ծրագրի անվանումը - «Առողջ միտք առողջ մարմնում» (''Sound mind in sound body'')
0 comments:
Post a Comment