Feb 4, 2013

PLAY | Այցելություն հատուկ դպրոցի սաներին - Արագածոտն

Արագածոտնի մարզի մենթի Վեներա Գրիշյանը շատ կարևոր ու հետաքրքիր ծրագիր իրականացրեց Աշտարակ քաղաքում: Մասնավորապես, նրա ծրագրի արդյունքում Աշտարակի հատուկ դպրոցի երեխաները ստացան բազում դրական էմոցիաներ, հագուստ ու ձեռք բերեցին նոր ընկերներ: Առաջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 6-ին, ինչից հետո կայացան ևս մի քանի հանդիպումներ:

-Էս ինչ անում եք, մեզ համար եք անում չէ՞,- ասում էր Աշտարակի հատուկ դպրոցի աշակերտ Միսակը, երբ բաժանում էինք երեխաներին ջրաներկեր և թղթեր, որպեսզի նրանք նկարեին իրենց երազանքները :

Մեր ծանոթության առաջին օրվա ընթացքում երեխաները ներկայացան, պատմեցին և նկարեցին իրենց երազանքները: Արդյունքը եղավ պաստառները, որոնք պատրաստել էինք նրանց նկարած նկարներով: Այդ անգույն և ոչ այքան բարվոք պայմաններում ապրող երեխաները նկարել էին բազմաթիվ գունավոր և հետաքրքիր նկարներ: Տղաներից մեկի առաջնային երազանքը ավագ դպրոցում սովորելն էր, իսկ մի տղայի երազանքը տրակտոր ունենալն էր:

Նրանց հետ հանդիպումից խանդավառված՝ պատմում էի դասարանցիներիս, և մի քանիսը նույնպես ոգևորվեցին, առաջարկեցին, որ կարելի է հագուստներ հավաքել և տանել: Երկու օրից հագուսները պատրաստ էին, և մենք նորից գնացինք: Երբ մտանք, անմիջապես երեխաները հավաքվեցին և շատ ուրախ էին, որ էլի նկարելու են: Մենք նրանց ասացինք, որ անպայման կգնանք էլի և իհարկե չմերժեցինք խոստումը: Մյուս այցին մեզ միացան էլի մի քանի աշակերտներ, և հագուսների հետ միաժամանակ տարանք շոկոլադ և մրգեր:

Ուրախ եմ, որ ամեն օր տարբեր մարդիկ ինձ դիմում են, որ իրենք էլ պատևաստել հագուսներ և ուզում են ինձ հետ այցելել հատուկ դպրոց: Ու հագուստներ առաջարկողները հենց նրանք էին, ովքեր սկզբում նույնիսկ չգիտեին, թե ինչ է նշանակում հատուկ դպրոց:

------------------------------------------------------
------------------------------------------------------
Ծրագիրն իրականացրած մենթի - Վեներա Գրիշյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Հայկ Հակոբյան
Ծրագրի անվանում - «Այցելություն հատուկ դպրոցի սաներին»

0 comments: