Feb 21, 2013

PLAY | Մենք և մեր հերոսները - Կոտայք

Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով... Պատահական չէր ընտրված այս խոսքերը որպես առաջաբան: Այսպես էր մտածում Մոնթե Մելքոնյանը` այն հերոսը, ով այնպես արեց, որ իրեն հաջորդող սերունդները փորձեն նմանվել իրեն: Այդ գաղափարներով ոգեշնչված՝ PLAY ծրագրի մասնակից Վարդանյան Վարդանը ձեռնամուխ եղավ իր «Մենք և մեր հերոսները» խորագրով ծրագրի նախագծմանն ու իրականացմանը:
Նոր Հաճնի ավագ դպրոցում նոյեմբերի 25-ից փետրվարի 3-ը ամեն կիրակի անցկացվեցին սեմինարներ Հայաստանի ազգային հերոսների, սերնդի դաստիարակության ու ուղղորդման գործում նրանց ունեցած մեծ ավանդի ու հերոսական քայլերի վերաբերյալ: Սեմինարներին մասնակցում էին Հաճն քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի 13-15 սաներ:

Ծրագրի նպատակն էր մասնակիցների մեջ սերմանել ճշտապահություն, գործի նկատմամբ ունեցած պատասխանատվություն, հարգանք դիմացինի նկատմամբ, գթասրտություն, մարդասիրություն ու հայրենասիրություն: Սեմինարների ընթացքում խոսվել է այնպիսի նշանակալի մարդկանց մասին, ինչպիսիք են Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա վեհափառը, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը, հայ ազգի մեծ բարեկամներ ու բարերարներ Քըրք Քրքորյանն ու Ալեք Մանուկյանը, ֆրանսիահայ երգիչ Շարլ Ազնավուրը, աստղագետ-ֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, անկախ Հայաստանի կարևորագույն քաղաքական գործիչներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանը, Մոնթե Մելքոնյանն ու այլք:

Սեմինարների ընթացքում մեզ հյուրընկալվեցին մարդիկ, որ ժամանակին շփվել ու ընկերություն են արել վերոնշյալ անձանցից մի քանիսի հետ: Մեզ հյուր եկավ նաև Գևորգը՝ մենթորս, ով ևս հետաքրքիր տեղեկություններ տրամադրեց մեզ, ինչպես նաև խոսեց PLAY ծրագրի մասին : Պատմեց PLAY-ի էությունը և խորհուրդ տվեց մասնակցել նմանատիպ շատ այլ ծրագրերի :

Նաև սեմինարների ընթացքում դիտեցինք կարճամետրաժ ֆիլմեր՝ հերոոսներին նվիրված: Ֆիլմերին հաջորդեց քննարկումը, նրանց հերոսության դրսևորումն ու հիշարժան արարքները: Այսպիսով, ծրագրի արդյունքում մի խումբ հայ երիտասարդներ գիտակցեցին, որ հենց իրենք էլ կարող են հետևել այս մարդկանց օրինակներին՝ դառնալով ազգի, միջպետական հարաբերությունների ու քաղաքացիական գործընթացների ջատագովները:
-------------------------------------------------------------------------------------
Ծրագրի հեղինակ և իրականացնող մենթի - Վարդանյան Վարդան
Ծրագրի համակարգող մենթոր - Լոռեցյան Գևորգ
Ծրագրի անվանումը - «Մենք և մեր հերոսները»
-------------------------------------------------------------------------------------



0 comments: