Feb 27, 2013
PLAY | Երեխաների անհոգ ժպիտներ - Շիրակ (+տեսանյութ)
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվեց ևս մեկ համայնքային ծրագիր: Այս ծրագրի կազմակերպիչներն էին PLAY ծրագրի երկու մենթոր-մենթի զույգեր` Աննա Մարտիրոսյան և Լիդա Բադոյանը՝ մենթիներից, ու Արեգ Սարինյանը և Գևորգ Լոռեցյանը՝ մենթորներից: Ծրագիրը կոչվում էր «Երեխաների անհոգ ժպիտներ»:
Ծավալուն ծրագիր էր` կազմված երեք ենթածրագրերից: Առաջին ծրագիրը ընդգրկում էր սեմինարի անցկացում «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում անապահով ընտանիքների 10-15 տարեկան 15 երեխաների հետ, որոնք հանդիսանում են այդ կենտրոնի շահառուները, և ովքեր նաև այս ծրագրի շահառուները դարձան:
Սեմինարը անցկացնելու նպատակն էր իրազեկել այդ երեխաներին երեխաների պաշտպանության, մարդու իրավունքների և գենդերային հավասարության մասին: Այս ծրագիրը սկսվեց իրականացվել 2012թ. նոյեմբերի 12-ին «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում այդ երեխաների հետ: Երեխաները, ներկայանալով կենտրոն, հանդիպեցին այնտեղ մենթիներին և ծանոթացան նրանց հետ: Երբ բոլորը արդեն ներկա էին, ներկայացվեց PLAY ծրագիրը, ծրագրի գործունեությունր Հայաստանում և նպատակները:
Ծանոթությունից հետո երեխաներին բաժանվեցին թղթեր, որոնց վրա սիմվոլների, պատկերների կամ նշանների միջոցով պետք է ներկայացնեին իրենց երազանքները: Քննարկելով ստացված հետաքրքիր պատկերը՝ մենթիները անցան մյուս քայլին: Ներկայացվեցին երեխաների պաշտպանության, մարդու իրավունքների և գենդերային հավասարության թեմաները, որպեսզի երեխաները իրազեկվեին, գիտենային իրենց իրավունքները և կարողանային ինքնուրույն պաշտպանել իրենք իրենց: Սեմինարի թեմաները ներկայացվում էին քննարկումների միջոցով՝ երեխաների անմիջական մասնակցությամբ, որպեսզի ավելի մատչելի լիներ ընկալման համար:
Այդ ամենին զուգահեռ ցուցադրվում էր պրեզենտացիա, որտեղ նշված ցանկացած ինֆորմացիա քննարկվում էր ներկանների կողմից: Այնուհետև մենթիները կարդացին մի պատմություն` հարբեցող հոր և անչափահաս որդու մասին, որը անավարտ էր: Երեխաները բաժանվեցին երկու խմբի և յուրաքանչյուր խումբ առաջարկեց որոշակի ելք տվյալ պատմության համար: Երեխաները շատ ակտիվ էին քննարկման ընթացքում, իսկ առաջարկած լուծումները տպավորիչ էին:
Այդպիսով ավարտվեց ծրագրի առաջին մասը` երեխաները շատ ոգևորված էին, իսկ մենթիները և մենթորները խոստացան երեխաներին, որ էլի են հանդիպելու:
Այնուհետև շարժվեցին 2-րդ ծրագրին ընդառաջ՝ դեպի կինոդիտում:
Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին: Տարածքը պետք է տրամադրվեր «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի
սոցիալ-կրթական կենտրոնի» կողմից: Այցելեցին կենտրոնի տնօրեն ՝ Ս.Մարտիրոսյանին, ներկայացրեցին ծրագիրը:
Որոշ ժամանակ անց ծրագիրը հաստատվեց, և մնում էր որոշել օրը: Քանի որ Ամանորը այդքան էլ հեռու չէր,
որոշվեց ծրագրին ամանորյա տրամադրություն հաղորդել: Որոշվեց օրը և ժամը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին:
Ընտրվեց Ֆիլմը՝ ''The Princess for Christmas'': Կինոդիտմանը կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:
Նաև որոշվեց ծրագրին հաղորդել բարեգործական տոն: Որոշվեց կինոդիտման համար սիմվոլիկ գումարով վաճառել տոմսեր: Սկսեցին տոմսերի պատրաստումը:
Տոմսերն արդեն պատրաստ էին: Հասույթը նախատեսված էր առաջին ծրագրի շահառուներին նվերներ գնելու համար: Վերջապես եկավ երկար սպասված օրը՝ 28.12.12:
Ժամը 13.00-ին սկսվեց կինոդիտումը: Ամեն ինչ շատ լավ անցավ : Գնահատելի էր նաև այն, որ ծրագրի պատասխանատու մենթիների
կողքին էին նաև Լևոնը և Գոռը՝ PLAY ծրագրում Գյումրու մյուս ներկայացուցիչները:
Ծրագրի երրորդ փուլում ստացված հասույթը նախատեսվածի պես օգտագործվեց առաջին փուլին մասնակցած երեխաներին նվերներ գնելու համար:
Նվերների հետ փոքրիկ քննարկումով վերադարձրեցին նաև այն թղթերը, որոնց վրա պատկերել էին իրենց երազանքները: Եվ վերջում Աննան ու Լիդան խորհուրդներ տվեցին երեխաներին՝ իրենց նպատակներին հասնելու համար:
---------------------------------------------------------------------------------------------------
Ծրագիրը նախագծած մենթիներ - Աննա Մարտիրոսյան, Լիդա Բադոյան
Ծրագրի պատասխանատու մենթորներ - Գևորգ Լոռեցյան, Արեգ Սարինյան
Ծրագրի անվանում - «Երեխաների անհոգ ժպիտներ»:
---------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------
0 comments:
Post a Comment