Mar 27, 2013
Mar 18, 2013
Mar 15, 2013
Mar 11, 2013
Feb 27, 2013
Feb 21, 2013
PLAY | Մենք և մեր հերոսները - Կոտայք
Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով... Պատահական չէր ընտրված այս խոսքերը որպես առաջաբան: Այսպես էր մտածում Մոնթե Մելքոնյանը` այն հերոսը, ով այնպես արեց, որ իրեն հաջորդող սերունդները փորձեն նմանվել իրեն: Այդ գաղափարներով ոգեշնչված՝ PLAY ծրագրի մասնակից Վարդանյան Վարդանը ձեռնամուխ եղավ իր «Մենք և մեր հերոսները» խորագրով ծրագրի նախագծմանն ու իրականացմանը:
Feb 15, 2013
Feb 4, 2013
PLAY | Ֆորում-թատրոն - Լոռի
«Խաղաղության երկխոսության»
Հկ-ի անդամ Հասմիկ Կիրակոսյանը PLAY երիտասարդական ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին իրականացրեց իր երկրորդ ծրագիրը, որը վերաբերում էր գենդերային թեմային: Հասմիկին այդ գործում օգնեցին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի անդամները: Որպես իրականացման վայր ընտրված էր Վանաձորի թիվ 10
ավագ դպրոցը, իսկ որպես լսարան և մասնակիցներ` 9-12-րդ դասարանների՝ թեմայով հետաքրքրված աշակերտները: Ծրագրի իրականացման մեջ իր մեծ ներդրումն ունեցավ 10-րդ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նառա Մագթաղյանը:
Հանդիպումը բացեց Հասմիկը` որպես ծրագրի պատասխանատու: Նա ներկայացրեց PLAY ծրագիրը, պատմեց մասնակիցներին, թե ինչպես Վանաձորից ևս 2 երիտասարդների հետ միասին երկու փուլ անցնելուց հետո հայտնվեց Սևանում` եռօրյա ճամբարում: Այդպես դարձավ ամբողջ Հայաստանի 30 մենթիներից մեկը, ովքեր իրենց համայնքներում պիտի իրականացնեին ծրագրեր տրված չորս թեմաներով:
Հանդիպումը տևեց երկուսուկես ժամ: Հանդիպման ընթացքում թիմը ջանք չխնայեց, որպեսզի աշակերտների համար իրականացվող դասընթացը
հետաքրքիր, մատչելի և օգտակար լինի: Արտաշես Սերգոյանն
իրականացրեց մի վարժություն, որի միջոցով փորձեց մասնակիցների հետ միասին բացահայտել
արդյոք կան հատկանշական տարբերություններ տղամարդկանց եւ կանանց միջեւ: Մասնակիցների
կողմից նշված հատկանիշներից հետո դահլիճը միաձայն շեշտում էր «երկուսն էլ»՝ համարելով,
որ հատկանիշը բնորոշ է երկու սեռերին: Խմբային
աշխատանքից հետո մասնակիցներն իրենք եկան այն եզրահանգմանը, որ չկան հատկանշական տարբերություններ՝
որպես այդպիսին: Ներկա ուսուցիչներից մեկը նշեց, որ շատ կարեւոր է նշել ժամանակի դերը
այդ տարբերությունների գոյության համար, քանի որ ինչպես ինքը նշեց «իրենց ժամանակ»
ուրիշ էր: Ըստ մասնակիցներից մեկի՝ Նարեկի, արական սեռի ներկայացուցիչ միշտ չէ, որ
նշանակում է տղամարդ: Պարզ դարձավ, որ մասնակցի մոտ հստակ պատկերացում կար տղամարդ
հասկացության վերաբերյալ: Ինքն անձամբ հստակ տարանջատում էր այդ երկու հասկացությունները:
Երկու սեռերի միջեւ տարբերությունները քննարկելիս Արգիշտի Զուրաբյանը նշեց, որ կցանկանար
տեսնել հատկանշական տարբերություններ տղամարդ եւ կին հասկացությունների միջեւ՝ համեմատելով
հայկական իրականությունը հրեական իրականության հետ, որտեղ մայրիշխանությունը հատկանշական
տարբերակիչ է հանդիսանում այս երկու սեռերի միջեւ: ԽԵ անդամ Աննա Զաքարյանը նշեց, որ
ճիշտ կլինի համեմատություններ չտանել այլ մշակույթների հետ, քանի որ չափազանց կարեւոր
է հաշվի առնել այն մշակութային կոնտեքստը, որում ապրում ենք:
Իսկ հիմնական և նորության մասը ֆորում-թատրոն ներկայացումն էր, որը աշակերտերին ավելի շատ մտածելու տեղիք տվեց: ԽԵ ֆորում թատրոն
խումբը ներկայացրեց իրավիճակ գենդերային խնդրի վերաբերյալ, որն ինչպես մասնակիցները
նշեցին ակտուալ է մեր իրականության մեջ: Փոքրիկ բեմականացման միջոցով ներկայացվեց մի
երիտասարդ աղջկա եւ մոր միջև ծագած կոնֆլիկտ: Մայրն արգելում էր մութն ընկնելուց հետո
քայլել ցանկացած արական սեռի ներկայացուցչի հետ՝ թեկուզ պատահական հանդիպած լինելու
դեպքում, քանի որ վախենում էր այն թյուր կարծիքից, որը կարող էր ձեւավորվել ցանկացած
ծանոթի մոտ, ով կտեսներ աղջկան ինչ-որ տղայի հետ այդ ժամին: Տվյալ իրավիճակում հարեւանը
կարծիք ուներ, թե աղջիկն ու տղան ընկերություն են անում և նույնիսկ պատրաստվում են
նշանադրվել:
Ֆորում թատրոնը յուրահատուկ
ակտիվություն ու աշխույժ մտցրեց բոլոր ներկա գտնվողների մոտ, քանի որ յուրաքանչյուրը
ցանկանում էր իր ձայնը լսելի դարձնել ու իր լուծումն առաջադրել: Աշակերտները խաղում էին ոչ պրոֆեսիոնալ դերասանների
փոխարեն, և հենց իրենք էին դառնում կոնֆլիկտային իրավիճակի կրողը և տեղում փորձում
լուծել այն: Եղան շատ տարբերակներ իրավիճակից ելք գտնելու համար, սակայն մասնակիցներն
էլ համաձայնեցին, որ շատ դժվար է «Ճիշտ» լուծում տալ, քանի որ լուծումները կարող են
աշխատել եւ չաշխատել տարբեր իրավիճակներում:
Արգիշտի Զուրաբյանի
կարծիքով դասընթացը կայացած էր՝ հետաքրքիր, բազմաբովանդակ: «Շատ պետքական գիտելիքներ ու հմտություններ փոխանցեցինք միմյանց»: Իսկ ֆորում թատրոն
մասը վարող Լուսինե Պողոսյանը իր կարծիքն արտահայտեց մասնակիցների և ընդհանրապես ծրագրի մասին. «Շատ եմ ուրախանում, որ մտածող մարդկանց եմ հանդիպում: Այդ օրն էլ ուրախ էի, որ հանդիպել էի մարդկանց, ովքեր չեն վախենում մտածել: Իմ կարծիքով ամենակարեւորը մտածելն է ու ֆորում թատրոն մեթոդն էլ ուղղակի մարդկանց եւս մեկ հնարավորություն է տալիս մտածել ու փորձել լուծումներ գտնել այն խնդիրների շուրջ,
որոնք խանգարում են իրենց ապրել:»
Կարծիքներ, բախումներ, կոնֆլիկտներ ու դրանց բազմաթիվ լուծումներ.. Մի խոսքով PLAY –ի ևս մեկ «համեղ» ծրագիր մատուցված է:
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթոր - Հասմիկ Կիրակոսյան
Ծրագրի համակարգող մենթոր - Արման Այվազյան
Ծրագրի անվանում - «Ֆորում-թատրոն»
PLAY | Այցելություն հատուկ դպրոցի սաներին - Արագածոտն
Արագածոտնի մարզի մենթի Վեներա Գրիշյանը շատ կարևոր ու հետաքրքիր ծրագիր իրականացրեց Աշտարակ քաղաքում: Մասնավորապես, նրա ծրագրի արդյունքում Աշտարակի հատուկ դպրոցի երեխաները ստացան բազում դրական էմոցիաներ, հագուստ ու ձեռք բերեցին նոր ընկերներ: Առաջին հանդիպումը կայացավ դեկտեմբերի 6-ին, ինչից հետո կայացան ևս մի քանի հանդիպումներ:
-Էս ինչ անում եք, մեզ համար եք անում չէ՞,- ասում էր Աշտարակի հատուկ դպրոցի աշակերտ Միսակը, երբ բաժանում էինք երեխաներին ջրաներկեր և թղթեր, որպեսզի նրանք նկարեին իրենց երազանքները :
-Էս ինչ անում եք, մեզ համար եք անում չէ՞,- ասում էր Աշտարակի հատուկ դպրոցի աշակերտ Միսակը, երբ բաժանում էինք երեխաներին ջրաներկեր և թղթեր, որպեսզի նրանք նկարեին իրենց երազանքները :
Մեր ծանոթության առաջին օրվա ընթացքում երեխաները ներկայացան, պատմեցին և նկարեցին իրենց երազանքները: Արդյունքը եղավ պաստառները, որոնք պատրաստել էինք նրանց նկարած նկարներով: Այդ անգույն և ոչ այքան բարվոք պայմաններում ապրող երեխաները նկարել էին բազմաթիվ գունավոր և հետաքրքիր նկարներ: Տղաներից մեկի առաջնային երազանքը ավագ դպրոցում սովորելն էր, իսկ մի տղայի երազանքը տրակտոր ունենալն էր:
Նրանց հետ հանդիպումից խանդավառված՝ պատմում էի դասարանցիներիս, և մի քանիսը նույնպես ոգևորվեցին, առաջարկեցին, որ կարելի է հագուստներ հավաքել և տանել: Երկու օրից հագուսները պատրաստ էին, և մենք նորից գնացինք: Երբ մտանք, անմիջապես երեխաները հավաքվեցին և շատ ուրախ էին, որ էլի նկարելու են: Մենք նրանց ասացինք, որ անպայման կգնանք էլի և իհարկե չմերժեցինք խոստումը: Մյուս այցին մեզ միացան էլի մի քանի աշակերտներ, և հագուսների հետ միաժամանակ տարանք շոկոլադ և մրգեր:
Ուրախ եմ, որ ամեն օր տարբեր մարդիկ ինձ դիմում են, որ իրենք էլ պատևաստել հագուսներ և ուզում են ինձ հետ այցելել հատուկ դպրոց: Ու հագուստներ առաջարկողները հենց նրանք էին, ովքեր սկզբում նույնիսկ չգիտեին, թե ինչ է նշանակում հատուկ դպրոց:
------------------------------------------------------
------------------------------------------------------
Ծրագիրն իրականացրած մենթի - Վեներա Գրիշյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Հայկ Հակոբյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Հայկ Հակոբյան
Ծրագրի անվանում - «Այցելություն հատուկ դպրոցի սաներին»
Jan 15, 2013
PLAY | Առողջ միտք առողջ մարմնում - Լոռի
Ձեզ ենք ներկայացնում Տաթև Գևորգյանի և Էդուարդ Տոնոյանի ծրագիրը, որն իրականացվել է Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում: Հիմնական միջոցառումը` ինտելեկտուալ խաղը, տեղի է ունեցել 2012թ-ի դեկտեմբերի 26-ին, իսկ մինչ այդ կատարվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ:
Աշակերտները կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել է երկու թիմ: Թիմերի կազմում հանդես են եկել երկու տարբեր դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներ (դպրոցներն էին՝ Վանաձորի թիվ 10 և թիվ 5 ավագ դպրոցները): Ծրագրի նպատակը, նախ և առաջ, հետաքրքիր և միևնույն ժամանակ օգտակար ու ուսանելի միջոցառման կազմակերպումն էր, որը կհամախմբեր տարբեր դպրոցների աշակերտների, ինչպես նաև հիմք կհանդիսանար՝ հետագայում համագործակցելու և միասին այլ ծրագրեր կազմակերպելու համար:
Խաղը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլում տրվում էին 1 միավորանոց հարցեր, երկրորդ փուլում` 2 միավորանոց, իսկ երրորդում` 3: Հարցերի բնույթը տրամաբանական էր: Չկային առարկայական հարցեր, ու ստուգվում էր աշակերտների մտքի ճկունությունը: Ծրագիրը նախատեսում էր առաջացնել մեծ հետաքրքրություն աշակերտների շրջանում, ինչը և եղավ: Խաղը չէր սահմանափակվում միայն մասնակիցներով, այլև ներկա էին համապատասխան դպրոցների աշակերտները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևում էին խաղի ընթացքին: Խաղն ավարտվեց Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի հաղթանակով (18.5միավոր): Հաղթող թիմի անդամներին (յուրաքանչյուր թիմում կար 4 մասնակից) տրվեցին փոքրիկ խրախուսական նվերներ` նոթատետրեր: Խաղի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով` համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնելու համար:
Հուսով ենք,որ այս ծրագիրը հասել է իր նպատակին: Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում և ունի շարունակական բնույթ: 2013 թ-ի հունվար ամսին տեղի կունենա ծրագրի 2-րդ հատվածը` սպորտային խաղ-մրցույթ` կրկին մի քանի դպրոցների միջև:
------------------------------------------------
Ծրագիրն իրականացնող մենթիներ - Տաթև Գևորգյան, Էդուարդ Տոնոյան
Ծրագիրն համակարգող մենթոր - Աննա Գասպարյան
Ծրագրի անվանումը - «Առողջ միտք առողջ մարմնում» (''Sound mind in sound body'')
Jan 4, 2013
Jan 2, 2013
PLAY | Աջակցություն Վեդու մանկապարտեզի սաներին - Արարատ
Արարատի մարզի մենթի Նարինե Եղիազարյանը PLAY ծրագրի ամենաակտիվ մասնակցիներից է: Իր մենթոր Կարինե Նանյանի և ընկերների հետ հաջողությամբ իրականացնելով բնապահպանական թեմայով իր առաջին համայնքային ծրագիրը` նա ձեռնամուխ եղավ իր երկրորդ ծրագրի իրականացմանը և կրկին հաջողությամբ կազմակերպեց նախատեսված բոլոր քայլերը: