Dec 31, 2012

PLAY | Ձմեռը՝ տաք հագուստով - Վայոց Ձոր

PLAY ծրագրի մենթի Աստղիկ Սարգսյանը դեկտեմբերի 8-ին Վայոց Ձորի մարզում իրականացրեց իր երկրորդ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել տաք հագուստներ: Ծրագիրն անվանվել էր «Ձմեռը` տաք հագուստով», քանի որ հագուստները բացառապես ձմեռային էին:

Dec 19, 2012

PLAY | Արվեստի դերը մեր կյանքում - Շիրակ

Ձեզ ենք ներկայացնում Շիրակի մարզի մասնակից Գոռ Լոռեցյանի «Արվեստի դերը մեր կյանքում» խորագրով ծրագիրը, որն իրականացվել է Գյումրու ՀՊՏՀ հենակետային վարժարանում նոյեմբերի 29-ին: Պատմում է հենց ինքը` Գոռը:

Dec 18, 2012

PLAY | Մաքուր միջավայր, առողջ սերունդ - Գեղարքունիք

Ձեզ ենք ներկայացնում Գեղարքունիքի մարզի մասնակից Սվետլանա Սարգսյանի հերթական ծրագրի մասին պատմող նյութը՝ գրված անձամբ Սվետլանայի կողմից: Ծրագիրն անցկացվել է Գեղարքունիքի մարզում:

Dec 11, 2012

PLAY | Ձեր լումայի մեծ արժեքը - Շիրակ

Ճամբարից վերադառնալով տուն` Նարեկ Շամցյանը և Գոռ Լոռեցյանը որոշեցին ժամանակ չկորցնել և առաջին իսկ օրերին իրականացրին «Ձեր լումայի մեծ արժեքը» ծրագիրը: Այն անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Օգոստոսի 23-29 ընկած ժամանակահատվածում:

Dec 1, 2012

PLAY | Մաքուր այգի - Լոռի

Ձեզ ենք ներկայացնում Տաթև Գևորգյանի և Էդուարդ Տոնոյանի ծրագիրը, որն իրականացվել է Վանաձոր քաղաքում: Հիմնական աշխատանքները կատարվել են հոկտեմբերի 27-ին, իսկ մինչ այդ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ:

Nov 11, 2012

PLAY | Քայլ առ քայլ դեպի շրջակա միջավայրի մաքրումը - Արարատ

Յուրաքանչյուր ճամբարական, վերադառնալով եռօրյա ճամբարից, սկսեց իր ծրագրերի մշակումն ու իրականացումը: Այսօր արդեն ի կատար են ածվել մի շարք ծրագրեր, և բոլորն էլ ծառայել են իրենց նպատակին: Այդ ծրագրերի շարքին է դասվում նաև Արարատի մարզի մենթի Նարինե Եղիազարյանի «Step by step to clear environment» ծրագիրը: 

Nov 4, 2012

PLAY | Խելացի՛ եղիր, մի՛ սկսիր - Լոռի

PLAY ծրագրի «Խելացի՛ եղիր, մի՛ սկսիր» ենթածրագրի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Վանաձորում ծրագրի մասնակից Հասմիկ Կիրակոսյանը և մի խումբ երիտասարդներ անցկացրեցին ծխելու դեմ պայքարին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: 

Nov 2, 2012

PLAY | Մեր միջոցով՝ մեր քաղաքին - Սյունիք

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում PLAY ծրագրի մենթիներ Սեդա Մկրտչյանն ու Ռոմա Հայրապետյանն իրականացրին իրենց առաջին ծրագիրը մենթոր Վիկտորիա Մանուկյանի օգնությամբ: 

PLAY | Մի՛ աղտոտիր իմ քաղաքը - Գեղարքունիք

Ձեզ ենք ներկայացնում Կարինե Խաչատրյանի և Զարինե Կիրակոսյանի ծրագիրը, որը իրականացվել է Ճամբարակ քաղաքում: Բուն աշխատաները կատարվել են սեպտեմբերի 21-ին, մինչ այդ կատարվել էին մի շարք նախապատրաստական աշխատանքներ:

Oct 18, 2012

PLAY | Մտածենք առողջ - Վայոց Ձոր

PLAY-ի մասնակիցներն ավելի ու ավելի ակտիվորեն են սկսում իրականացնել իրենց մարզային ծրագրերը: Հերթական հաջողակ ծրագիրը կայացավ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Աստղիկ Սարգսյանը անձամբ կպատմի իր ծրագրի մասին ու կկսիվի տպավորություններով...

Oct 14, 2012

PLAY | Գիրքը, որը կարող է փոխել կյանքը - Գեղարքունիք

PLAY Ծրագրի շրջանակներում հերթական ծրագիրը կայացավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Սարգսյան Սվետլանան կարողացավ կյանքի կոչել իր հիանալի գաղափարը, ինչի մասին պատմող տեսքստն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Հեղինակն է հենց Սվետլանան:

Sep 6, 2012

PLAY | Շունչ տանք հողին - ԿՈՏԱՅՔ

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում Վարդանյան Վարդանը՝ PLAY ծրագրի մասնակիցներից մեկը, իրականացրեց «ՇՈՒՆՉ ՏԱՆՔ ՀՈՂԻՆ» ծրագիրը՝ «Հասուն եղիր, մեր բնությունը պահպանիր» (Be Mature, Save Our Nature) կարգախոսով: Ձեզ ենք ներկայացնում ծրագրի ընթացքի մասին պատմող անմիջական մի տեքստ՝ գրված հենց Վարդանի կողմից:

Aug 28, 2012

PLAY | Մանակիցների արձագանքները ծրագրից հետո

Ճիշտ է, նախատեսել էինք այսօր հրապարակել մեր ճամբարի երրորդ օրվա մասին պատմող նյութը, բայց ծրագրային փոքրիկ փոփոխություն է կատարվել :)

Մեր մասնակիցները այնքան են հավանել ու գոհ մնացել մեր ճամբարից, որ տուն վերադառնալուն պես սկսեցին զանազան շնորհակալական խոսքեր գրել:

Aug 25, 2012

PLAY | Օր երկրորդ | Նոր գիտելիքներ, նոր խանդավառություն

Առաջին օրվանից հետո, որն անցավ բավականին հագեցած ու դժվար գրաֆիկով, մասնակիցները նոր ուժերով սկսեցին աշխատել, սովորել ու նաև հանգստանալ երկրորդ օրվա ընթացքում: Քնելով ու մի լավ հանգստանալով, նոր ուժեր հավաքելով՝ նրանք արդեն պատրաստ էին լսել ու սովորել առաջնորդության ու մենթորինգի մասին նոր տեղեկություններ:

Aug 21, 2012

PLAY | Օր առաջին | Նոր սկիզբ, նոր մտքեր, նոր կիրք ու ցանկություն

Ահա և սկսվեց ամենահետաքրքիրը: Հայաստանի 10 մարզերից ընտրված 30 երիտասարդներ, ովքեր ունեն մեծ ցանկություններ ու հնարավորություններ, բայց չունեն առաջնորդին բնորոշ վստահություն ու կազմակերպչական ջիղ, ճանապարհվեցին դեպի Սևանի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտի՝ մասնակցելու առաջնորդության ու մենթորինգի վերաբերյալ ճամբարի, որի ընթացքում նրանց կփոխանցվեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Հիմա փորձենք մի կողմ քաշել պաշտոնական վարագույրները ու ավելի գեղեցիկ կերպով ներկայացնենք մեր առաջին օրը:

Aug 19, 2012

Ավարտվել է մարզային հարցազրույցների փուլը


Ցանկանում ենք տեղեկացնել, որ օգոստոսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բարեհաջող կերպով ավարտվեցին բոլոր մարզային հարցազրույցները:

Մեր թիմի անդամները այցելեցին Հայաստանի մարզեր ու անձամբ ծանոթացան առաջին փուլի արգելքը հաղթահարած աշակերտների հետ, ինչից հետո անցկացվեցին հարցազրույցներ՝ պարզելու մասնակիցների կարողությունները:

Ոմանք ընտրվեցին ծրագրի հիմնական փուլին մասնակցելու համար, ոմանք էլ մնացին պահուստային խմբում:

Ընդհանուր առմամբ ընտրվել են 30 մասնակիցներ բոլոր մարզերից միասին վերցրած: Ուղղակի, որոշ նկատառումներով, ցուցակը հիմա չի հրապարակվում:

PLAY Ծրագրի թիմ


Aug 12, 2012

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Դիմումների ընդունման գործընթացն ավարտված է:

Հայաստանի բոլոր մարզերից մեզ դիմել են 77 թեկնածուներ: Շնորհակալություն բոլոր դիմորդներին:

Օգոստոսի 13-ից մարզերում սկսվում են հարցազրույցները: Հաջողություն ենք մաղթում հարցազրույցի հրավիրված բոլոր թեկնածուներին:

Jul 25, 2012

Սկսվել է դիմում-հայտերի ընդունումը

Ուշադրություն, ուշադրություն: Այսօրվանից մեկնարկում է դիմում-հայտերի ընդունումը: 

Դիմումի, ծրագրի ու այլ դետալների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ:

Հիշեցում: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը: Դրանք պետք է ուղարկել armmentors@gmail.com հասցեին:

Jul 20, 2012

Մեր կայքը սկսեց իր գործունեությունը


Արդեն իսկ գործում է PLAY ծրագրի պաշտոնական կայք էջը: